ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Բարեբեր երկիրը. Հովսեփ Էմին (1726-1809), ազգային գործիչ

Բարեբեր երկիրը. Հովսեփ Էմին (1726-1809), ազգային գործիչ
21.07.2022 | 07:22

Ամբողջ Հայաստանի, Վրաստանի ու Պարսկաստանի մեջ չկա այնքան բարեբեր երկիր, ինչպիսին Ղարաբաղն է, ուր մեկ ֆունտ սերմից արտադրվում է 110 ֆունտ ցորեն:
ՈՒրիշ մի առավելությունն էլ այն է, որ այս երկրի ցորենը 10 տարի կպահվի և նորի պես թարմ կմնա, մինչդեռ Վրաստանի ցորենը հազիվ 18 ամիս կդիմանա և կսկսի դառնանալ ու որդնոտել:


Գալով պտուղներին՝ բոլորն էլ առատ են, ինչպես նաև մետաքսը, բամբակը և բուրդը:
ՈՒրիշ վայրերում վառելիքը բաղկացած է գլխավորապես կովի, ոչխարի ու ձիու քակորից, իսկ Ղարաբաղում՝ միայն փայտից, որովհետև չկա գյուղ, որն իր անտառը չունենա:
ՈՒրիշ տեղերում մաքիները տարին մեկ անգամ են ծնում, մինչդեռ Ղարաբաղում՝ երկու անգամ, գարնանը և աշնանը:


Պատերազմի այնքան հարմար երկիր է, որքան՝ ազատության:
Կարճ՝ աշխարհում եղած ամեն բան ունի, բացի մեկից, որը բոլորի թագուհին է՝ խոհեմ ղեկավարություն, որն ասես հրաժեշտ է տվել Ղարաբաղի բնակիչներին:


Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 18660

Մեկնաբանություններ